ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
23.09.2020 | 11:18

Սեպտեմբերի 24-28-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու դասական երաժշտության 5 համերգներ, որոնք կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

4-րդ անգամ Հայաստանում կազմակերպվող «Արմենիա» փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն մեծանուն երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենան ջութակահարներ Ստելլա Չենը, Զիա Հյունսու Շինը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը, Ֆրեդի Կեմպֆը, Անդրեյ Գուգնինը, թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը, կլարնետահար Անդրեաս Օտենսամերը։
Ունկնդրին կներկայացվեն Պյոտր Չայկովսկու, Պաբլո Սարասատեի, Ալեքսեյ Շորի, Էռնեստ Շոսոնի ստեղծագործություններից։ Համերգային երեկոները կղեկավարեն դիրիժորներ Դմիտրի Յաբլոնսկին և Մարիուս Ստրավինսկին։
Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։


Փառատոնային համերգները կկայանան՝ պահպանելով սահմանված առողջապահական բոլոր նորմերը։ Կապահովվի նաև համերգների առցանց հեռարձակումը, ինչը հնարավորություն կտա դրանք ունկնդրելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ցանկացած ծայրում։

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ